4008 դիտում
14:51 24-09-2014
Գյումրիի ծննդատանը մահացած նորածնի դատաբժշակական փորձաքննության արդյունքները 40 օրվա փոխարեն 3 ամիս անց են ստացվել. ծնողները զայրացած են
«Գյումրի ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվան փաստով նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները 40 օրվա փոխարեն 3 ամիս անց են ստացվել: Արդյունքները մահացած նորածնի հարազատներին հավատ չեն ներշնչում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինեի ամուսինը՝ Սիփան Մարտիրոսյանը:
«Երեխայի վրա հազար հատ հիվանդություն են դրել՝ էլ պոչկի, էլ սրտի, էլ փայծախի, էլ լյարդի հետ կապված խնդիր: Դե մալադեց իրենց: Բա իմ երեխան, որ այդքան խնդիր ուներ, ո՞նց ինը ամիս մոր կրծքի տակ ապրեց ու բժիշկները ոչինչ չեն տեսե՞լ: Ծնվելուց րոպեներ անց առաջացավ, հա: Չգիտեմ, համոզված եմ, որ այս կերպ ցանկանում են գործը կարճել»,- ասաց մահացած նորածնի հայրը եւ ավելացրեց, որ այլ փորձաքննություններ էլ կան, որոնց պատասխաններից հետո նոր միայն պարզ կլինի, թե գործը ինչ ընթացք կստանա: Իսկ ծեծի փաստով հարուցված քրեական գործով դեռ առերեսում էլ չի եղել:
Մինչեւ այդ նորածնի հայրը ասել էր, որ զայրացած են նաեւ նրանից, որ մահացած երեխային վերցրել եւ դրել են մոր կրծքին, ինչից հետո որդեկորույս մայրը էլ ավելի մեծ հոգեբանական ցնցումների մեջ է հայտնվել: Միաժամանակ ավելացրել, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ծնունդն ընդունող բժշկին հեղինակազրկեն եւ արժանի պատիժ են պահանջում:
Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները ծեծել եւ հայհոյել են հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդն ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, ում եւս հարվածներ էին հասել: Նա նաեւ նշել էր, որ իրենց հաջողվել է բժիշկներին եւ քույրերին հետ պահել հարվածներից, այնինչ հայհոյանքները տեւական ժամանակ շարունակվել են: «Ես ոստիկանություն բողոք եմ ներկայացրել, որովհետեւ նրա հարազատները մինչեւ վերջ պնդում էին, որ իրենք ճիշտ են վարվել: Ի՞նչ է նշանակում «կջնջխեմ, կսպանեմ»,- նկատել էր Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով, երեխան ինֆեկցիայի պատճառով ծննդաբերությունից մոտ կես ժամ առաջ վատացել է, սակայն Կեսարյան հատումը այդ դեպքում հակացուցված է եղել: «Ես չեմ ցանկանում այս պահին նշել, թե ում մեղավորության պատճառով է երեխան մահացել, որ կանխակալ կարծիք չհայտնեմ: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց այսօր բժշկական կոլեկտիվը խիստ անպաշտպան եւ քավության նոխազ է դարձել: Ցանկացածը կարող է գալ, վրայով անցնի, գնա: Արդեն բժիշկներն էլ են հրաժարվում նման պայմաններում աշխատել: Չէ՞ որ նրանք էլ որդիներ, ամուսիններ ունեն: Ինչ է, պետք է մի կաթիլ մեղրի պատմությու՞նը դառնա, ո՞վ թույլ կտա, որ իր մորը կամ կնոջը վիրավորեն»,- ասել էր ծննդատան տնօրենը, ավելացնելով, որ ծննդաբերած կնոջ կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում եւ նրան հիվանդանոցից դուրս են գրել:
Նմանատիպ նյութեր
8234 դիտում
18:54 03-06-2014
Գյումրիի «Ծննդատանը» մահացած նորածնի հարազատները վիրավորված են նրանից, որ մահացած երեխային դրել են մոր կրծքին
2094 դիտում
16:41 21-06-2014
Գյումրիի ծննդատանը մահացած նորածնի փաստով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
643 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
694 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
853 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան