8237 դիտում
18:54 03-06-2014
Գյումրիի «Ծննդատանը» մահացած նորածնի հարազատները վիրավորված են նրանից, որ մահացած երեխային դրել են մոր կրծքին
Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները չեն ծեծել հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինեի ամուսինը՝ Սիփան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ իրենց դեմ բողոք են ներկայացրել, քանի որ ըստ նրա լավագույն պաշտպանությունը հարձակումն է: «Մենք ոչ ոքի չենք ծեծել: Պարզապես հայրս բռնել է տնօրենի ուսից եւ ցույց տալով բժշկի ուսը ասել է, թե ինչի համար են նման կադրեր պահում հիվանդանոցում, որ նման դեպքեր են տեղի ունենում: Երեխայի մահը վրա է հասել բժիշկների մեղավորության պատճառով: 1.5 ժամ երեխայիս գլուխը երեւացել է ու նրան չեն կարողացել դուրս բերել:
Պատճառաբանում են, թե պորտալարը փաթաթված է եղել վզին, բայց ես իմ կնոջ կողքն եմ եղել նման բան չի եղել: Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով ասվում է, որ մահը վրա է հասել թոքերի պատճառով, ինչը կարող է լինել կամ բնածին, կամ՝ ձեռքբերովի: Ձեռքբերովին առաջանում է այն ժամանակ, երբ ծննդաբերության ընթացքում սխալ սեղմումներ են անում»,- ներկայացրեց մահացած երեխայի հայրը:Ապա ավելացրեց, որ վիրավորված եւ զայրացած են նաեւ նրանից, որ մահացած երեխային վերցրել եւ դրել են մոր կրծքին, ինչից հետո որդեկորույս մայրը էլ ավելի մեծ հոգեբանական ցնցումների մեջ է հայտնվել: Մաիաժամանակ ավելացնելով, որ ամեն ինչ անելուն են, որ ծննունդն ընդունող բժշկին հեղինակազրկեն եւ արժանի պատիժ են պահանջում:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/16224/]տեղեկացրել էինք,[/url] որ Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին 22-ամյա Նարինե Ղուկասյանի առաջնեկի մահվանից հետո նրա հարազատները ծեծել եւ հայհոյել են հիվանդանոցի տնօրենին եւ ծնունդը ընդունող բժշկական անձնակազմին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, ում եւս հարվածներ էին հասել: Նա նաեւ նշել էր, որ իրենց հաջողվել է բժիշկներին եւ քույրերին հետ պահել հարվածներից, այնինչ հայհոյանքները տեւական ժամանակ շարունակվել են: «Ես ոստիկանություն բողոք եմ ներկայացրել, որովհետեւ նրա հարազատները մինչեւ վերջ պնդում էին, որ իրենք ճիշտ են վարվել: Ի՞նչ է նշանակում «կջնջխեմ, կսպանեմ»,- նկատել էր Վարդան Սարգսյանը: Նրա խոսքով, երեխան ինֆեկցիայի պատճառով ծննդաբերությունից մոտ կես ժամ առաջ վատացել է, սակայն Կեսարյան հատումը այդ դեպքում հակացուցված է եղել:
«Ես չեմ ցանկանում այս պահին նշել, թե ում մեղավորության պատճառով է երեխան մահացել, որ կանխակալ կարծիք չհայտնեմ: Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին: Բայց այսօր բժշկական կոլեկտիվը խիստ անպաշտպան եւ քավության նոխազ է դարձել: Ցանկացածը կարող է գա, վրայով անցնի, գնա: Արդեն բժիշկներն էլ են հրաժարվում նման պայմաններում աշխատել: Չէ՞ որ նրանք էլ որդիներ, ամուսիններ ունեն: Ինչ է, պետք է մի կաթիլ մեղրի պատմությու՞նը դառնա, ո՞վ թույլ կտա, որ իր մորը կամ կնոջը վիրավորեն»,- ասել էր ծննդատան տնօրենը: Ավելացնելով, որ ծննդաբերած կնոջ կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում եւ նրան հիվանդանոցից դուրս են գրել:
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
16:41 21-06-2014
Գյումրիի ծննդատանը մահացած նորածնի փաստով քրեական գործ է հարուցվել
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան