1192 դիտում
19:12 24-09-2014
Կահիրեի «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ Սուրեն Պայրամեանը և Կահիրեի ՀՀ դեսպանատան օժանդակ տիկնանց հանձնախմբի անդամ Սոնիա Ոսկերիչյանը ՀՀ սփյուռքի նախարարությունում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եգիպտոսից Կահիրեի «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետ, ատամնաբույժ-վիրաբույժ Սուրեն Պայրամեանին և նրա տիկնոջը՝ Կահիրեի ՀՀ դեսպանատան օժանդակ տիկնանց հանձնախմբի անդամ, մանկավարժ Սոնիա Ոսկերիչյանին:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց եգիպտահայ համայնքում Սուրեն Պայրամեանի և Սոնիա Ոսկերիչեանի հայապահպան գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համաժողովը բարձր կազմակերպվածությամբ անցկացնելու համար՝ Կահիրեի «Յուսաբեր» մշակութային ընկերակցության ատենապետը հավաստիացրեց, որ ջանք ու եռանդ չպիտի խնայեն համաժողովում հնչած առաջարկություններից կազմված դրույթները համայնքում կյանքի կոչելու համար:
Քննարկվեցին եգիպտահայ համայնքի խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին առավել ակտիվ մասնակցություն հանդես բերելու վերաբերյալ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1366 դիտում
16:47 17-04-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀԲԸՄ Բուենոս Այրեսի մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1896 դիտում
16:12 24-04-2014
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հ.Մ.Ը.Մ. կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանին
Այս բաժնից
763 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
604 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
712 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված