211652_close_icon
views-count1395 դիտում article-date 21:08 24-09-2014

Ջերմոցային տնտեսության սպասարկման կենտրոն` Դարակերտում. տեսանյութ

Ջերմոցային տնտեսությունների հիմնումը կվերացնի բերքի սեզոնայնությունը և ձմռանը ևս բանջարեղենի պակաս չի լինի: Ջերմոցային տնտեսություների շնորհիվ կբարձրանա նաև բույսերի արտադրողականությունը: Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամը, Գյուղնախարարության հետ միասին, ջերմոցային տնտեսության սպասարկման կենտրոն է հիմնել: Արարատի մարզի Դարակերտ համայնքում այն խորհրդատվություն կտրամադրի 500-ից ավելի ֆերմերների: Կենտրոնին կից 3 ցուցադրական ջերմոց է ստեղծվել: Այստեղ աշխատելու են առաջատար տեխնոլոգիաների ու նոր մեթոդների կիրառմամբ: Փորձարկումներ կկատարեն բանջարեղենի բարձրորակ սերմերի հետ: Կենտրոնում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիա է գործում, որտեղ կիրականացվեն հողի, ջրի և բույսերի անալիզներ: Արտասահմանցի փորձագետները սեմինարներ կանցկացնեն` հայ ֆերմերներին ծանոթացնելու ջերմոցային տնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին ու փորձին: Ծրագիրը ֆինանսավորել է ԱՄՆ Գյուղդեպարտամենտը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34165]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր