211652_close_icon
views-count1621 դիտում article-date 17:38 25-09-2014

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ զինվորներ է ուղարկել Իրաք՝ ԻԼԻՊ-ի դեմ գործողություններին մասնակցելու

Իրանն այս ամառ զինվորականներ է ուղարկել Իրաք, որտեղ նրանք մասնակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գործողություններին: Այս մասին այսօր հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի ռազմա-տիեզերական զորքերի հրամանատար Ամիր-Ալի Խաջիզադեն՝ Իրանի պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Իրանցի գեներալի խոսքով՝ իրաքյան բանակին աջակցություն են ցուցաբերել շուրջ 70 իրանցի ռազմական խորհրդականներ: Թեհրանն առաջին անգամ է պաշտոնապես հայտարարում, որ իր զինվորները ներգրավված են եղել իրաքյան բանակի գործողություններին:

Նմանատիպ նյութեր