211652_close_icon
views-count1552 դիտում article-date 21:39 14-06-2014

Իրանը 2000 զինվորական է ուղարկել Իրաք՝ ահաբեկիչների դեմ պայքարելու

Իրանի իշխանությունները շուրջ 2000 կամավոր զինվորականների ուղարկել են Իրաք՝ աջակցելու «Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեության դեմ պայքարում, գրում է բրիտանական Guardian պարբերականը՝ հղում անելով իրաքյան աղբյուրներին: Ըստ Guardian-ի՝ այս ուրբաթ Իրանի «Բասիջ» կամավորականների 1,5 հազարանոց ջոկատը հատել է իրանա-իրաքյան սահմանը Դիյալ նահանգի Խանաքին քաղաքի մոտ: Հենց նույն օրը Իրանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասիմ Սուլեյմանին ժամանել է Բաղդադ, որպեսզի ստուգի քաղաքի մարտական պատրաստվածությունը: Մնացած 500 զինվորականները հատել են իրանա-իրաքյան սահմանը այս գիշեր և ներկա պահին գտնվում են Բադրի և Ջասան քաղաքների մերձակայքում: Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մամլո ասուլիսում հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ձեռք մեկնել Իրաքին՝ ահաբեկչության դեմ պայքարում: Իրանի նախագահը նաև նշել էր, որ պատրաստ է վերանայել Իրաքումխաղաղությունը վերահաստատելու հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը, եթե Վաշինգտոնի գործողությունները Իրաքում կամ մոլորակի ցանկացած այլ կետում իրատեսական լինեն:

Նմանատիպ նյութեր