211652_close_icon
views-count1637 դիտում article-date 15:59 15-06-2015

«Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` մայրաքաղաքի փողոցներում արտաքին լուսավորությունն ապահովելու նպատակով

Մայրաքաղաքի փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և բակային տարածքներում առկա արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով «Երքաղլույս» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ամենօրյա աշխատանքներ` վնասված լամպերի փոխարինման ուղղությամբ: Մայրաքաղաքում առկա 56174 լամպերից շարքից դուրս էին եկել 1470-ը: Դրանցից 731-ը նորերով է փոխարինվել նախորդ շաբաթվա ընթացքում: Մյուս, ինչպես նաև ընթացքում շարքից դուրս եկող լամպերի փոխարինման աշխատանքները կշարունակվեն այս շաբաթ:

Նմանատիպ նյութեր