211652_close_icon
views-count7708 դիտում article-date 14:34 26-09-2014

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ իր հավանական վերադարձի մասին

«Կապրենք, կտեսնենք»,-այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ արձագանքելով այն հարցին, թե ժամանակը ցույց է տալիս, որ հին կադրերը վերադառնում են, իսկ հնարավո՞ր է, որ ինքն էլ առաջիկայում վերադառնա և միաժամանակ ավելացնելով, որ ինքը մինչեւ այս պահը նման առաջարկ չի ստացել եւ նման քննարկումներ չի ունեցել, իսկ թե հաջորդ ընտրություններում կառաջադրի թեկնածությունը, թե ոչ, առաջարկեց սպասել: Հետաքրքրվեցինք նաեւ, թե որպես շարքային քաղաքացի, ինչպե՞ս է գնահատում գյումրեցիների ներկայիս վիճակը, ինչին ի պատասխան արձագանքեց. «Ժողովրդից հարցրեք, իրենք կպատասխանեն: Քաղաքում շինարարություն չկա, փակվում են խանութները, շինանյութի պահեստները, գյումրեցիները լքում են քաղաքը: Երեսուն սանտիմետրի համար կարող են մարդու սեփականությունը քանդել, մտնել դատարան: Դատարանները լեփ-լեցուն են դատական գործերով, որով ուզում են մարդկանց ունեցվածքը խլել»:

Նմանատիպ նյութեր