822 դիտում
17:54 26-09-2014
Դեսպան Ադոնցը Իսպանիայի սենատի նախագահին է ներկայացրել ՀՀ քաղաքական և տնտեսական իրավիճակը
Սեպտեմբերի 24-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպում ունեցավ Իսպանիայի սենատի նախագահ Պիո Գարսիա-Էսկուդերոյի հետ:
Ողջունելով դեսպանին` սենատի նախագահը կարևորեց հայ-իսպանական հարաբերությունների, մասնավորապես դրանց խորհրդարանական բաղադրիչի զարգացման կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, ինչպես նաև առևտրա-տնտեսական, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում երկկողմ կապերի խորացման հնարավոր ուղիների վերաբերյալ` այդ համատեքստում կարևորելով միջխորհրդարանական համագործակցության զարգացումը:
Սենատի նախագահի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրեց ՀՀ քաղաքական և տնտեսական իրավիճակը: Անդրադարձ եղավ նաև տարածաշրջանային խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
1828 դիտում
20:15 20-10-2014
Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Իսպանիայի Վալենսիա նահանգի նախագահի հետ
1152 դիտում
23:32 06-11-2014
Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Իսպանիայի կրթության մշակույթի և սպորտի նախարարի հետ
875 դիտում
17:36 18-02-2016
Դեսպան Ադոնցը հանդիպում է ունեցել Իսպանիայի Կոնգրեսի նորանշանակ նախագահի հետ
Այս բաժնից
937 դիտում
22:54 22-01-2025
Վաղը կշարունակվեն «Հունիսի 12-ի» գործով հիմնական դատալսումները․ փաստաբան
637 դիտում
22:42 22-01-2025
Փետրվարի 1-ից շարունակելու ենք բոյկոտել, պետք է ուժի մեջ մնա մինչև 100 դրամ տարբերակը. Մարության
1819 դիտում
22:19 22-01-2025
Սուրեն Մանուկյանն ազատվեց կալանքից