211652_close_icon
views-count1801 դիտում article-date 20:15 20-10-2014

Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Իսպանիայի Վալենսիա նահանգի նախագահի հետ

Հոկտեմբերի 15-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը հանդիպումներ ունեցավ Իսպանիայի Վալենսիա նահանգի նախագահ Ալբերտո Ֆաբրայի և Վալենսիա քաղաքի քաղաքապետ Ռիտա Բայբերայի հետ: Ալբերտո Ֆաբրայի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, մասնավորապես` տնտեսության ու տուրիզմի բնագավառներում և տեղական կառավարման մարմինների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սկսել համապատասխան աշխատանքներ Վալենսիայի առևտրի նախարարություան հետ՝ երկու կողմերի գործարարների շփումները աշխուժացնելու և համատեղ առևտրային պալատ ստեղծելու նպատակով: Քաղաքապետ Ռիտա Բարբերայի հետ հանդիպմանը քննարկվեց Վալենսիայում հայ եկեղեցի կառուցելու համար համապատասխան հողատարածք հատկացնելու հնարավորությունը: Վերոհիշյալ հանդիպումների ընթացքում քննարկումներ եղան նաև հասարակական տարբեր գործընթացներում Վալենսիա նահանգում բնակվող հայ համայնքի ներգրավվածության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր