211652_close_icon
views-count38625 դիտում article-date 09:58 27-09-2014

Սափրագլուխ «չորքոտանու» արկածները՝ Կոտայքի մարզում․ Mercedes G500֊ով բախվել է Hyundai֊ին․ վերջինս գլխիվայր շրջվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` սեպտեմբերի 27֊ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00․40֊ի սահմաններում Mercedes G500 մակնիշի 34 VM 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան֊Սևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել է Արմեն Ջուհարյանի վարած Hyundai Elantra մակնիշի 10 DQ 909 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai Elantra֊ն, որը սպասարկում է Senator տաքսի ծառայությանը, գլխիվայր շրջվել է և հայտնվել մայրուղու բաժանարար գոտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2֊րդ սպայական գումարտակի 3֊րդ վաշտի 2֊րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Mercedes֊ի վարորդը սպիտակ տաբատով, սև բաճկոնով, կիսասափրագլուխ երիտասարդ է, ով գտնվում էր ոչ սթափ վիճակում։ Տեղում ՃՈ աշխատակիցները հայտանբերեցին այդ քաղաքացուն, ով ոստիկաններին հայտնեց, թե ինքը վարորդը չի, այլ ուղևորն է, իսկ վարորդը գնաց անտառ, ինչը ծիծաղ առաջացրեց հավաքվածների մոտ, ովքեր սկսեցին կատակել․ «Երևի Կարմիր գլխարկն էր, տատիկին կարկանդակ էր տանում»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ կիսասափրագլուխ «չորքոտանուն» և Hyundai Elantra֊ի վարորդին ոստիկանները տեղափոխեցին բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, և եթե Ա․ Ջուհարյանը ինքնակամ ենթարկվեց բժշկական փորձաքննության, ապա ոտքի վրա հազիվ կանգնող «սափրագլուխը» ոչ միայն հրաժարվեց, այլև գրավոր գրեց, որ հրաժարվում է հանձնել սթափության թեսթ մինչդեռ վթարի վայրում իրեն դնում էր լավ տղու տեղ և հրաժարվում էր որևէ թղթի տակ ստորագրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Mercedes-ի կասկածյալ վարորդը 30֊ամյա Արին Շախնազարյանն է, իսկ մեքենան նա վերցրել էր «պռակատ»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր