211652_close_icon
views-count1203 դիտում article-date 21:37 27-09-2014

ԱՄՆ-ը 2015 թվականին ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների համար կհատկացնի 2.9 միլիարդ դոլար

ԱՄՆ-ը մտադիր է 2015 թվականի ֆինանսական տարում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների անցկացման համար հատկացնել 2.9 միլիարդ դոլար: ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ ներկայումս միջազգային խաղաղապահ ուժերի պահանջարկը մեծ է, ինչպես երբեք: Նրա խոսքերով` մեկ սերնդի ընթացքում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների մասշտաբն աճել է տասնապատիկ անգամ: Բայդենը հավելել է, որ ներկա դրությամբ համայն աշխարհում տեղակայված է մոտ 120.000 խաղաղապահ: ԱՄՆ-ն ամենամեծ ֆինանսական ներդրումն է ունենում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների իրագործման մեջ: 2013 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ-ը դրան հատկացրել է 2.1 միլիարդ դոլար, իսկ 2014 թվականի ֆինանսական տարում` 1.9 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր