211652_close_icon
views-count1276 դիտում article-date 14:01 20-03-2015

Կալիֆորնիան երաշտի դեմ պայքարի համար 1 միլիարդ դոլար կհատկացնի

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունն առաջարկել է 4 տարի շարունակվող երաշտի դեմ պայքարի համար հատկացնել 1 միլիարդ դոլար: Այդ գումարից 128 միլիոն դոլարը նախատեսված է հատկացնել երաշտի պատճառով տուժած ֆերմերներին: Մնացած գումարը կծախսվի ջրամատակարման համակարգի բարելավման վրա: Ներկայումս Կալիֆորնիա նահանգը ԱՄՆ-ի միակ նահանգն է, որ սահմանափակումներ է մտցրել ջրօգտագործման մեջ: Չնայած, որ նահանգում դեկտեմբեր և փետրվար ամիսներին որոշ ժամանակ փոթորիկ է եղել, երաշտն այդ նահանգում շարունակվում է և գնալով՝ սաստկանում:

Նմանատիպ նյութեր