211652_close_icon
views-count1151 դիտում article-date 21:50 27-09-2014

Չեխիայի խորհրդարանը 2015-ին հանդես կգա Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությամբ. տեսանյութ

Ցեղասպանություն բառը` նախագահ Միլոշ Զեմանի շուրթերով hնչեց այս տարվա հունվարին` Պրահայում, Նախագահ Սարգսյանի այցի ընթացքում: Այդ պահից արձանագրվեց` Չեխիայում տաբուն վերացավ: Չեխիայի խորհրդարանում հզոր ալիք է սկսվում: Արծվիկ Մինասյանի ձևակերպումը չափազանցություն չէ: Պայմանավորվածություններ են: Չեխ գործընկերները հայտարարություն են պատրաստում: Ցեղասպանությունը դատապարտող տեքստը կհնչի 2015-ին: Դրանից առաջ և հետո էլ քայլեր կլինեն: Չեխ գործընկերները մտադիր են 2015-ի ապրիլ 24-ին պարտադիր Ծիծեռնակաբերդ բարձրանալ: Այդ օրերին Ցեղասպանության թանգարանից որոշ ցուցանմուշներ կտեղափոխվեն Չեխիայի Սենատ: Սա` մեկ: Սառույցն այլ դաշտում էլ է հալվել` Ղարաբաղյան հակամարտություն: Չեխիայի բոլոր կառույցներում պատգամավորները նույն դիրքորոշումն են լսել` խնդրի լուծման մեկ տարբերակ կա` խաղաղ չանապարհով, ՄԽ ձևաչափով: Չեխահայերի ամենացավոտ տեղը հայկական եկեղեցու բացակայությունն է: Այսօր հայտարարվում է` Պրահայի կենտրոնում հայկական եկեղեցի կկառուցվի: Կողքն էլ` հայկական դպրոց: Կարդինալ Դոմինիկ Դուկան է աջակցում: Չեխիայի հոգևոր առաջնորդն առանձնահատուկ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Հատկապես` «Մուսա լեռան 40 օրը» կարդալուց հետո: Պաշտոնական ֆոտոներից բացի պատգամավորները առանձնահատուկ հպարտությամբ «Մառլենկա»-ի նկարներն են ցույց տալիս: Եվրոպայի ամենամեծ հրուշակեղենի գործարանի մուտքի մոտ` Հայաստանի դրոշ է: Տեսել են, բիզնես պատմությունը լսել ու տպավորվել, ոնց է 4 հոգանոց ընտանիքը մեկ գազօջախով գործ սկսել ու ամբողջ Եվրոպային հայկական մեղրով տորթով զարմացրել: Չեխիայի նախագահական պալատի մատակարարը հենց Գևորգ Ավետիսյանն է` «Մառլենկա»-ի ղեկավարը: Չեխ գործարարները պնդում են` հետաքրքրված են հայաստանյան ներդրումներով: Բայց պատգամավորները չեխերի մտահոգությունն են փոխանցում: Մեկ հայ գործարարի պահվածքը ստվեր է գցում ամբողջ գործընթացի վրա: Գործարարի անունը չի նշվում: Պատգամավորները վստահ են` լսողը կիմանա` ում մասին է խոսքը: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34343]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր