211652_close_icon
views-count1168 դիտում article-date 22:41 27-09-2014

Ինքնահռչակ ԼԺՀ-ում ընտրությունները նշանակվել են նոյեմբերի 2-ին

Lenta.ru-ի հաղորդմամբ` ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության (ԼԺՀ) ղեկավարի ու Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրությունները պաշտոնապես նշանակվել են նոյեմբերի 2-ին: Քվեարկություն անցկացնելու համար հիմնվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), հաստատվել է նրա կազմն ու ընտրվել է նախագահ: Այս մասին նշված է ԼԺՀ-ի կայքում: ԼԺՀ-ի ԿԸՀ-ն առաջին որոշմամբ հաստատել է հասարակական կազմակերպությունների գրանցման կարգը` Ժողովրդական խորհրդի պատգամավորների ընտրության համար և հստակեցրել է ԼԺՀ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուների ինքնաառաջադրման ժամկետները: Լուգանսկի մարզը լքած փախստականները կարող են քվեարկել Դոնի Ռոստովում, Վորոնեժում ու Բելգորոդում: Ավելի վաղ ԼԺՀ-ի խորհրդարանի նախագահ Ալեքսեյ Կարյակինը հայտնել էր, որ ԼԺՀ-ի ղեկավարի ու պատգամավորների ընտրությունները կանցկացվեն ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ընտրությունների հետ միաժամանակ: ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ը հռչակվել են 2014 թվականի ապրիլին:

Նմանատիպ նյութեր