211652_close_icon
views-count1013 դիտում article-date 13:31 26-09-2014

Ինքնահռչակ ԼԺՀ-ը գազի մատակարարումների շուրջ պայմանավորվել է Ռուսաստանի հետ

Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը (ԼԺՀ) գազի մատակարարումների շուրջ պայմանավորվածության է եկել Ռուսաստանի հետ, եթե Կիևը հրաժարվի գազ մատակարարել հանրապետությանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԼԺՀ-ի փոխվարչապետ Վալերի Պոտապովին. «Եթե չհաջողվի գազ ստանալ Ուկրաինայից, ապա մենք պայմանավորվածություն ունենք Ռուսաստանից գազի մատակարարումների մասին: Համապատասխան բանակցությունները Մոսկվայում վարել է ԼԺՀ-ի ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև տնտեսական համագործակցության այլ հարցեր»:

Նմանատիպ նյութեր