211652_close_icon
views-count1447 դիտում article-date 13:28 28-09-2014

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ

Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։

Նմանատիպ նյութեր