Իրանի միջուկային հարցով բանակցությունները 2 շաբաթվա ընթացքում կվերսկսվեն
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի և «վեցյակի» միջև միջուկային հարցով բանակցությունները առաջիկա 2 շաաբթների ընթացքում վերսկսելու են: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ճապոնական Kyodo գործակալությանը:
Արաղչին հարցազրույցում նշել է, որ առայժմ բանակցող կողմերի միջև մի շարք կարևորագույն հարցերի շուրջ տարաձայնությունները մնում են:
«Մենք հնարավորություն ենք ունեցել կառուցողական մթնոլորտում առավելագույն փոխըմբռնման գալ, սակայն դեռևս տարաձայնություններ կան մի քանի կաևոր հարցերի վերաբերյալ»,-ասել է Արաղչին: