211652_close_icon
views-count1414 դիտում article-date 22:06 25-06-2022

ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն. Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ 2015 թ. միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Իրանի անուղղակի բանակցությունները շուտով կվերսկսվեն:

Reuters-ի փոխանցմամբ՝ նախարարն այդ մասին հայտարարել է Թեհրանում կայացած ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք վերսկսել բանակցությունները առաջիկա օրերին: Իրանի համար կարևորը 2015 թվականի համաձայնագրի տնտեսական օգուտներն ամբողջությամբ ստանալն է»,- ասել է նա հավելել, որ ինքը երկար, սակայն դրական արդյունքներով հանդիպում է ունեցել Բորելի հետ:

Նմանատիպ նյութեր