1772 դիտում
16:18 29-09-2014
Երևանի քաղաքապետարանը՝ «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» հատուկ մրցանակակիր
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվել է հանրային ծառայությունների և ապրանքանիշների «Թիվ 1 հանրային վարկանիշ ՀՀ-ում» առաջին մրցանակաբաշխությունը։
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների և արտադրանքի որակը, նպաստել մրցակցային դաշտի ակտիվացմանը, սպառողին մանրամասնորեն ծանոթացնել տարբեր ընկերությունների արտադրանքին և անմիջական կապ ստեղծել սպառողի ու գործարար միջավայրի միջև։
Երևան քաղաքի ճանապարհաշինական ներդրումային լավագույն ծրագիր անվանակարգում հատուկ մրցանակի է արժանացել Երևանի քաղաքապետարանի «Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման ծրագիրը»՝ որպես Հայաստանի վարկանիշով առաջատար:
Մրցանակը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին է հանձնել Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական ընկերության մամլո խոսնակ Կարեն Քոչարյանը նշել է, որ ներկայացված 31 անվանակարգերի առաջատարները որոշվել են «Gallup International Association» սոցիոլոգիական ընկերության հայաստանյան ներկայացուցչության կողմից անցկացված հարցումների և հատուկ փորձագիտական եզրակացությունների համաձայն: Ի դեպ, քաղաքապետարանի ծրագիրն ընտրվել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում:
Նմանատիպ նյութեր
2850 դիտում
15:38 13-06-2019
16-րդ «Ոսկե ծիրան»-ի հատուկ հյուրն այս տարի կլինի Կաննի մրցանակակիր, ռեժիսոր Ռեյգադասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
706 դիտում
13:59 23-01-2025
Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն ու ինտենսիվ զnրավարժnւթյnւնները մտահոգիչ են. Արմեն Գրիգորյան
679 դիտում
12:59 23-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի