211652_close_icon
views-count931 դիտում article-date 22:34 29-09-2014

Համշիկը` «Լիվերպուլ»-ի թիրախում

«Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը իր կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլ»-ը: Ինչպես հայտնում է Goal.com-ը, անգլիական ակումբը կձգտի 27-ամյա խաղացողին ձեռք բերել հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում: Նախորդ մրցաշրջանում սլովակ խաղացողը իտալական ակումբի կազմում անցկացրած 36 խաղում խփել է 7 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:

Նմանատիպ նյութեր