«Կազան Արենա» մարզադաշտում հրդեհ է բռնկվել
Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի` «Ռուբին» - «Տորպեդո» խաղի ժամանակ տանտերերի երկրպագուները աչքի են ընկել անկարգություններով, տեղեկացնում է ռուսական Спорт-Экспресс կայքը: Կարգազանցները «Կազան Արենա» մարզադաշտի տրիբունայում մի քանի նստարան են այրել, որից հետո հրդեհ է բռնկվել:
Խաղի ընդմիջմանը հրշեջներին հաջողվել է արագորեն մարել կրակը: