Ռուսաստանը անվերապահորեն է վերաբերվում հեղաշրջումներին, Արևմուտքը՝ մի թեթև կշտամբում. Առավոտ
«Առավոտ»-ը գրում է. «Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 69-րդ գլխավոր համաժողովում, առաջարկել է ընդունել հռչակագիր՝ պետական հեղաշրջումները չճանաչելու մասին: Գաղափարը լավն է՝ միայն թե պետք է հստակ ձևակերպել, թե ինչ է նշանակում «պետական հեղաշրջում»:
Իշխանություն ձեռք բերել կամ պահպանել առանց ընտրությունների՞: Դե ուրեմն, գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում և, մասնավորապես, Հայաստանում արդեն 20 տարի է, տեղի են ունենում պետական հեղաշրջումներ»:
Թերթը հավելում է, որ Ռուսաստանն այդ հեղաշրջումներն ընդունում է անվերապահորեն, Արևմուտքը մի թեթև կշտամբում է հեղաշրջում իրականացնոսներին («արդար, բայց ոչ ազատ», «ազատ, բայց ոչ արդար»), բայց ի վերջո, լուրջ առարկություններ այդ հեղաշրջումների դեմ չեն ներկայացնում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: