1721 դիտում
11:09 30-09-2014
Ադրբեջանում իրավապաշտպան գրեթե չի մնացել. Human Rights Watch
Human Rights Watch և Reporters without borders միջազգային կազմակերպությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին Բեռլինում գտնվող HRW-ի գրասենյակում տեղի է ունեցել մամլո ասուլիս Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի իրավիճակի վերաբերյալ, գրում է Turan-ը:
Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների՝ Ադրբեջանում այդ ոլորտում տիրող իրավիճակը երկար տարիներ է, որ առեկա է: Հատկապես վերջին ամիսներին իշխանությունները հատուկ ճնշողական «առաքելություն» են սկսել իրականացնել այլախոհների, ոչ հասարակական կազմակերպությունների և անկախ լրագրողների նկատմամբ:
Ըստ HRW-ի՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Ադրբեջանում կեղծ ցուցմունքներով ձերբակալվել է արդեն 50 քաղաքական ակտիվիստ և լրագրող: Միայն 2014-ին ձերբակալվել է 11 մարդ, որից 9 հոգի ազատազրկման են դատապարտվել: Ովքեր դեռ գտնվում են ազատության մեջ, կամ լքել են երկիրը կամ էլ թաքնվում են»,-նշել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում HRW-ի հատուկ ներկայացուցիչ Ռեյչել Դենբերը:
Ադրբեջանում անկախ լրատվամիջոց գրեթե չի մնացել: Իշխանությունները տարբեր կերպ են պատժում բարձրաձայնող այս կամ այն անկախ լրագրողին: Այսպես, հատկապես չամուսնացախ կանանց սպառնում են կամ շանտաժի ենթարկում: Տղամարդ լրագրողներին միանգամից ձերբակալում: Իսկ ձերբակալությունները շատ արագ են կազմակերպվում. լրագրողի գրպանը թմրանյութ են նետում և այդպիսով հարցը «լուծված է»:
Մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը աշխարհում զբաղեցնում է 160-րդ հորիզոնականը՝ 180 երկրների մեջ:
Նմանատիպ նյութեր
5470 դիտում
17:04 17-01-2019
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և այդ երկրի նախագահին
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը