«Յուվենտուս»-ը կարիերայիս վերջին թիմն է. Կյելինի
«Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջո Կյելինին հուսով է, որ մինչև իր կարիերայի ավարտը կմնա թուրինյան ակումբում: Օտալացին խոստովանել է, որ իրեն չի պատկերացնում այլ ակումբի մարզաշապիկով:
«Ես 10 տարի է կրում եմ «Յուվենտուս»-ի մարզաշապիկը: Կարող եմ արդյո՞ք այլ ակումբ տեղափոխվել. հավանաբար, բայց արդեն մյուս կյանքում: Ես հուսով եմ, որ «Յուվենտուս»-ը իմ կարիերայի վերջին թիմն է: Ցանկանում եմ այստեղ ավարտել կարիերաս»,-խոստովանել է Կյելինին: