211652_close_icon
views-count961 դիտում article-date 14:48 30-09-2014

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Արգենտինահայ մշակութային միության նախագահ Ադրիան Լոմլոմջյանին: Նախարարը բարձր գնահատեց տասնամյակներ շարունակ Արգենտինահայ մշակութային միության ջանքերն՝ ուղղված համայնքում հայապահպան գործունեությունն արդյունավետ իրականացնելուն: «Ձեր ծնողները նույնպես Հայոց Ցեղասպանություն վերապրածների զավակներ են, ովքեր Մարաշից գաղթելով՝ նախ հաստատվել են Հալեպում, այնուհետեւ տեղափոխվել Արգենտինա: Ուրախ եմ, որ Դուք ամեն ինչ անում եք մեր երիտասարդներին հայեցի դաստիարակություն տալու գործում, - նշեց նախարար Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, - Հայաստանցի հանդիսատեսը մշտապես բարձր ծափերով է ընդունում միությանը կից գործող «Գայանե» պարախմբի ելույթները Հայրենիքում»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ադրիան Լոմլոմջյանը ներկայացրեց արգենտինահայ համայնքի առջև ծառացած ներկա խնդիրները՝ նշելով, որ իրենց միությունը ջանք ու եռանդ չի խնայում համայնքի միասնականությունը պահպանելու գործում: ՀՀ սփյուռքի նախարարը Արգենտինահայ մշակութային միության նախագահին ներկայացրեց «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագիրը և հույս հայտնեց, որ համայնքը հնարավորինս ակտիվ մասնակցել սիրիահայերի համար կառուցվող թաղամասի աջակցության ծրագրին: Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» 5-րդ համահայկական համաժողովի արդյունքում հրապարակված համատեղ հայտարարության կետերը Արգենտինայի հայ համայնքում կյանքի կոչելուն ուղղված հարցեր:

Նմանատիպ նյութեր