211652_close_icon
views-count4594 դիտում article-date 17:07 30-09-2014

Ադրբեջանում «Ռոմեոն» բենզին է լցրել իր և «Ջուլիետի» վրա և հրկիզում իրականացրել

Ադրբեջանական apa գործակալության փոխանցմամբ՝ դեպքը գրանցվել է Բաքու-Գուբա ավտոմայրուղում: Տեղեկությունների համաձայն՝ Սումգայիթի երիտասարդ բնակիչ Մանսուր Մախիր օղլու Յաղուբովն առևանգել է իր սիրած աղջկան և ավտոմեքենայով սլացել անհայտ ուղղությամբ: Նա աղջկան ամուսնության առաջարկ է արել, սակայն մերժում է ստացել: Աղջիկը պահանջել է վերադառնալ տուն, իսկ երիտասարդը դրա փոխարեն բենզին է լցրել իր և աղջկա վրա ինքնահրկիզում իրականացրել: Ստացված այրվածքներից Յաղուբովը մահացել է, իսկ աղջկան տեղափոխել են Սումգայիթի հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր