Մոսկվայում ձերբակալվել է 12 անգամ դատվածություն ունեցող Վրաստանի քաղաքացի
Մոսկվայի ոստիկանությունը կողոպուտի մեղադրանքով բերման են ենթարկել է Վրաստանի քաղաքացի, 57-ամյա տղամարդու: Ռուսական ԶԼմ-ների տեղեկություններով ձերբակալված Վրաստանի քաղաքացին նախկինում 12 անգամ դատվածություն է ունեցել :
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին, նա փորձել է մի կնոջից գողանալ ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 16 հազար ռուբլի:
Դեպքի մասին այլ մանրամասներ և ձերբակալվածի անձնական տվյալներ չեն հաղորդվում: