1535 դիտում
14:38 12-11-2018
Դատվածություն ունեցող անձինք գրավատներում, վճարահաշվարկային կազմակեպություններում չեն զբաղեցնի ղեկավար պաշտոններ
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց համապատասխան օրենքի նախագիծ, որով նախատեսված է բացառել դատվածություն ունեցող անձանց՝ ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցությունը կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը:
Նախագիծն ընդունվեց նոյեմբերի 12-ի ԱԺ հանձնաժողովի նիստում, այն երկրորդ ընթերցմամբ կներկայացվի ԱԺ լիագումար նիստի օրակարգ։
«Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՄԱՆԻՎԱԼ-ի (Եվրախորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնախումբ-խմբ.) կողմից երկրի գնահատման արդյունքում տրված հանձնարարականներով և ձեռք բերված պայմանավորվածություններով: Կան որոշ դրույթներ, որոնք Բանկային գործունեության մասին օրենքով ամրագրված են, սակայն լիցենզավորված գործունեություն պահանջող սուբյեկտներում այդ պահանջը չկա: Հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս պետք է բացառվի օրենքով: Սա միջազգային պրակտիկայում ընդունված հստակ դրույթ է փողերի լվացման դեմ պայքարի և ահաբեկչության դեմ պայքարի օրենքներով: Մեզ մոտ, ըստ էության, ոչ բոլոր օրենքներում է այս դրույթը ապահովված: Առաջարկվող կարգավորման արդյունքում դատվածություն ունեցող անձինք չեն զբաղեցնի գրավատան, վճարահաշվարկային կազմակեպություններում ղեկավար պաշտոններ»,-ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ փոփոխությունները նպատակ ունեն ներդաշնակեցնել օրենսդրական դաշտը: Առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում որևէ փոփոխություն չի առաջարկվել:
«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,«Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը հանձնաժողովում միաձայն դրական եզրակացություն ստացան, և այն երկրորդ ընթերցման ռեժիմով պետք է ներկայացնեն լիագումար նիստերի օրակարգ:
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
16:25 23-02-2014
Մոսկվայում ձերբակալվել է 12 անգամ դատվածություն ունեցող Վրաստանի քաղաքացի
1732 դիտում
12:24 01-10-2014
Օբաման վերելակում հայտնվել է եռակի դատվածություն ունեցող զինված տղամարդու հետ. The Washington Post
8448 դիտում
20:11 10-11-2018
Արթուր Ղազինյան. ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին