2501 դիտում
13:19 01-10-2014
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Տվյալ որոշումն ընդունվել է միաձայն, դրա օգտին քվեարկել է նիստին մասնակից բոլոր 140 սենատորները:
Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ԵՏՄ-ի մասին պայամանագրի վավերացումը պատմական իրադարձություն է: Նա աջակցության համար շնորհակալություն է հայտնել սենատորներին:
ՌԴ Պետդուման ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացրել էր սեպտեմբերի 26-ին: Այն ժամանակ պայմանագրի վավերացման օգտին արտահայտվել էր 441 պատգամավոր՝ թեև դրա համար անհրաժեշտ էր 226 քվե: Որևէ դեմ քվե չէր գրանցվել, մեկ պատգամավոր ձեռնպահ էր մնացել:
ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում: Պլանավորված է, որ Ղազախստանն այդ պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: Տնտեսական միությունը կսկսի գործել 2015 թվականից:
Նմանատիպ նյութեր
1327 դիտում
14:08 09-10-2014
Բելառուսի խորհրդարանի Ստորին պալատը վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
1381 դիտում
12:50 10-10-2014
Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
2118 դիտում
13:06 10-12-2014
ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի ՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
481 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1090 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN