1263 դիտում
15:15 01-10-2014
Բառոզուն պատասխանել է Պուտինի նամակին
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն պատասխանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Պատասխան ուղերձում Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է անել ամեն ինչ՝ վերացնելու համար Ռուսաստանի մտահոգությունը՝ կապված ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ազատ առևտրի գոտու հետ:
Բացի այդ, Բառոզուն հույս է հայտնել, որ արագ ու վճռական առաջընթաց կգրանցվի գազի վերաբերյալ եռակողմ բանակցություններում: Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահին մտահոգել են ուկրաինական ապրանքների համար հնարավոր մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության ընդունած որոշումները:
Բառոզուն ընդգծել է, որ դրանք հակասում են նախարարների մակարդակով ձեռք բերված համաձայնություններին:
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
19:56 29-04-2014
ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատարը պատասխանել է ՀՀ ԱԳ նախարարի նամակին
2095 դիտում
18:31 02-06-2014
Պաշտպանության նախարարությունը պատասխանել է զոհված զինվորի մոր նամակին
2297 դիտում
12:38 14-02-2015
Իրանի հոգևոր առաջնորդը պատասխանել է Օբամայի նամակին. աղբյուր
Այս բաժնից
1066 դիտում
22:52 13-01-2025
Պենտագոնում հայտարարել են, որ լիազորությունների փոխանցումը Թրամփի թիմին հարթ է ընթանում
1072 դիտում
22:23 13-01-2025
Լիբանանի խորհրդարանը քվեարկել է դատավոր Նաուաֆ Սալամի վարչապետի պաշտոնում առաջադրելու օգտին