1144 դիտում
16:43 01-10-2014
Լեհաստանը թույլ չի տա եվրոպական սահմանների ուժային փոփոխում. Կոպաչ
Լեհաստանի նորանշանակ վարչապետ Էվա Կոպաչն իր երդմնակալության ժամանակ հայտարարել է երկրի տարածքում ամերիկյան զորքերի թվակազմի մեծացման անհրաժեշտության մասին: Կոպաչն ընդգծել է նման միջոցների կարևորությունը՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Կոպաչի խոսքերով՝ իր կառավարությունն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի ապահովի Լեհաստանում ԱՄՆ-ի ավելի մեծ ռազմական ներկայություն: Կոպաչը խոստացել է պրագմատիկ մոտեցում ցուցաբերել Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ՝ ընդգծելով, որ Լեհաստանը թույլ չի տա եվրոպական սահմանների ուժային փոփոխում, ինչպես որ Ռուսաստանն իրականացրել է Ղրիմում:
Կոպաչը Լեհաստանի վարչապետի պաշտոնում փոխարինել է Դոնալդ Տուսկին, ով հրաժարական է տվել Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու պատճառով: Ավելի վաղ Կոպաչը զբաղեցրել է Լեհաստանի սեյմի նախագահի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
17:49 23-07-2023
Թույլ տվեք այցելել Ստեփանակերտ․ Լրագրողների միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները դիմել են Ադրբեջանին
Այս բաժնից
1135 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1162 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1048 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել