211652_close_icon
views-count2104 դիտում article-date 10:50 02-10-2014

Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են նարկոբարոն Հեկտոր Բելտրան Լեյվային

Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել են նարկոբարոն Հեկտոր Բելտրան Լեյվային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի ՆԳՆ-ը:  49-ամյա Հեկտոր Բելտրան Լեյվան նարկոբարոն եղբայրներից միակն է, ով ողջ է և գտնվում էր ազատության մեջ: Ալֆրեդո Բելտրան Լեյվան հատուկջոկատայինների կողմից կալանավորվել է 2008 թվականի սկզբին, իսկ Արթուրո Բելտրան Լեյվան 2009 թվականի վերջին ընկել էր ծուղակն ու սպանվել մեքսիկացի ծովային հետևակայինների հետ փոխհրաձգության ժամանակ: Մարտի ժամանակ սպանված զինվորի հուղարկավորությունը հեռարձակվել էր ողջ Մեքսիկայում, իսկ հաջորդ օրը զինյալները ներխուժել էին նրա տուն և սպանել զինծառայողի մորը, քրոջը, եղբորն ու մորաքրոջը: Նման դեպքերի պատճառով Լեյվայի բանդան ձեռք է բերել ամենավրիժառու ու դաժան խմբավորումներից մեկի համբավ: Ընդհանուր առմամբ վերջին տարիներին Մեքսիկայում «թմրապատերազմների» զոհ է դարձել մոտ 90.000 մարդ:

Նմանատիպ նյութեր