1227 դիտում
14:22 02-10-2014
Հնդկաստանի վարչապետը խոստացել է երկիրն աղբից մաքրել 5 տարում
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին խոստացել է երկիրն աղբից մաքրել 5 տարում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Մոդիի հայտարարած կամպանիան կրում է «Մաքուր Հնդկաստան» անվանումը: Դրա համար որպես խորհրդանիշ է ընտրվել Մահաթմա Գանդիի կլոր ակնոցը:
Մոդին դա պարզաբանել է նրանով, որ մեծ փիլիսոփան ողջ կյանքի ընթացքում երազել է, որ երկիրը ձերբազատվի աղտից: 2019 թվականին Հնդկաստանում նշելու են Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակը, և դրա հետ կապված՝ Մոդին առաջադրանք է տվել, որ ողջ Հնդկաստանում փողոցները լինեն մաքուր, իսկ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա օգտվելու խմելու ջրից ու անձնական արտաքնոցից:
Հնդկաստանի կառավարությունը մտադիր է այդ ամենի համար հատկացնել մոտ 33 միլիարդ դոլար: Համեմատության համար նշվում է, որ 2014 թվականին Հնդկաստանի ռազմական բյուջեն կազմում է 36 միլիարդ դոլար:
Նմանատիպ նյութեր
996 դիտում
11:51 16-04-2014
Էրդողանը խոստացել է մաքրել արդարադատության համակարգը գյուլենականներից
2405 դիտում
20:39 12-07-2021
Իտալիան առաջին երկիրն է, որը նույն տարում հաղթեց և Եվրոպայի առաջնությունում, և՝ «Եվրատեսիլում»
Այս բաժնից
769 դիտում
10:14 07-01-2025
Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
844 դիտում
10:12 07-01-2025
Հզոր երկրաշարժ՝ Տիբեթում. զոհերի թիվը հասել է 53-ի
1342 դիտում
21:52 06-01-2025
Նիկոլա Սարկոզին դատվում է Քադաֆիից անօրինական ֆինանսավորվելու մեղադրանքով