211652_close_icon
views-count2381 դիտում article-date 20:39 12-07-2021

Իտալիան առաջին երկիրն է, որը նույն տարում հաղթեց և Եվրոպայի առաջնությունում, և՝ «Եվրատեսիլում»

Եվրո-2020-ի եզրափակիչում հաղթելով Անգլիային, Իտալիան դարձավ առաջին երկիրը, որը նույն տարում հաղթեց և «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում, և՝ Եվրոպայի առաջնությունում:
 
«Եվրատեսիլ-2021»-ում հաղթել էր իտալական Maneskin ռոք-խումբը:
 
1968 թվականին, երբ Իտալիան նվաճեց Եվրոն, «Եվրատեսիլում» հաղթել էր Իսպանիան:
 
Իտալացիների համար սա երկրորդ տիտղոսն էր մայրցամաքային առաջնությունում: Եվրատեսիլում իտալացիները հաղթել են երեք անգամ. բացի Maneskin խմբից, մրցույթում հաջողության են հասել Ջիլյոլա Չինկվետին (1964թ.) և Տոտո Կուտունյոն (1990):
 

Նմանատիպ նյութեր