956 դիտում
16:12 02-10-2014
Լեհաստանի Սեյմը հաստատել է Էվա Կոպաչի գլխավորած կառավարությունը
Լեհաստանի Սեյմը հաստատել է Էվա Կոպաչի գլխավորած կառավարությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Նոր կառավարության օգտին քվեարկել է 259 պատգամավոր, դեմ՝ 183-ը, իսկ 3 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել: Սեպտեմբերի 22-ին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին հաստատել էր Էվա Կոպաչի գլխավորած կառավարության նոր կազմը:
Կառավարության նոր կազմին վստահություն հայտնելու վերաբերյալ քվեարակության նախօրեին Կոպաչը ելույթ է ունեցել Սեյմում և հայտարարել, որ իրենք հավատարիմ են մնում Ուկրաինայի եվրոպամետ զարգացմանն աջակցելուն: Նա ընդգծել էր, որ Լեհաստանը թույլ չի տա ուժային մեթոդներով եվրոպական սահմանների փոփոխում:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
17:44 18-05-2022
Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ
885 դիտում
18:37 15-09-2014
Լեհաստանի նոր վարչապետ է դարձել Էվա Կոպաչը
1575 դիտում
15:35 06-10-2016
Լեհաստանի Սեյմը մերժել է աբորտներն ամբողջովին արգելող օրինագիծը
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN