211652_close_icon
views-count993 դիտում article-date 17:19 02-10-2014

Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը

Հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած ասուլիսը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ նիստին: Պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 1-ը Վարշավայում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի` Եվրոպայի տարածաշրջանի 27-րդ հերթական նիստը, որի աշխատանքներին մասնակցել են Եվրոպայի տարածաշրջանի 40 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Մարգարիտ Եսայանը նշել է, որ նիստից առաջ տեղի է ունեցել Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը, որտեղ որոշվել է Եվրոպայի տարածաշրջանի նախագահների հաջորդ նիստի անցկացման վայրը: Մարգարիտ Եսայանը գործընկերներին առաջարկել է 2015թ.-ի ապրիլին այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Պատգամավորի հրավերը սիրով ընդունվել է եւ որոշվել, որ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում: Պատգամավորի խոսքով` Հայաստանում նիստի անցկացումը բացառիկ է եւ կարեւոր, քանի որ 2015-ին կլրանա ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Իսկ Հայաստան բազմաթիվ արտասահմանցի հյուրերի այցը կնպաստի, որպեսզի մեծանա այն երկրների թիվը, որոնք կընդունեն եւ կդատապարտեն Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր