Առևտրականներին խոշոր գործարարնե՞րն են հրահրում. Իրավունք
«Իրավունք»-ը գրում է, որ ըստ իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրի՝ իրավապահներն օպերատիվ տեղեկություններ ունեն, որ առևտրականների ցույցերի ոչ բոլոր մասնակիցներն են ինքնաբուխ գալիս այդ բողոքի ակցիաներին:
Խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ իրենց էմիսարների միջոցով ամեն կերպ հրահրում են առևտրականներին՝ մատուցելով իբր 100 տոկոսանոց «ստույգ» տեղեկություններ, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառումն առևտրականների կյանքը դժոխք է դարձնելու:
«Շուտով հրահրումով զբաղվող խոշոր գործարարների ցուցակները զեկուցվելու են «ամենավերևին»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: