2491 դիտում
10:43 03-10-2014
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթ Մինսկում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասին:
Հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի է ունենալու ԱՊՀ-ի ու Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովը: Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ու Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու իր մտադրության մասին հայտնել է 2013 թվականի սեպտեմբերին:
Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ստորագրել են այս տարվա մայիսի 29-ին Աստանայում: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման պայմանագիրը վավերացրել է սեպտեմբերի 26-ին:
Նմանատիպ նյութեր
4301 դիտում
17:33 10-10-2014
Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
16100 դիտում
09:43 15-04-2014
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը կարող է ստորագրվել ապրիլի 29-ին. ՀԺ
4856 դիտում
16:54 01-09-2014
Պուտինը հանձնարարել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Այս բաժնից
1144 դիտում
21:59 14-01-2025
Ստամբուլում մեկ օրում առնվազն 11 մարդ է մահացել ալկոհոլային կեղծ խմիչքից թունավորման պատճառով
1168 դիտում
21:22 14-01-2025
Լոս Անջելեսի հրշեջները պատրաստվում են ուժգին քամիների վերադարձին
1054 դիտում
19:50 14-01-2025
Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել