211652_close_icon
views-count1507 դիտում article-date 20:17 03-10-2014

Բունդեսլիգան ավելի կարևոր է, քան Չեմպիոնների լիգան. Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Համբուրգ»-ի հետ կայանալիք խաղից առաջ նշել է, որ իր թիմի համար մրցաշրջանի գլխավոր նպատակը Բունդեսլիգայում հաջող հանդես գալն է: « Մեզ համար Բունդեսլիգան ավելի կարևոր է, քան Չեմպիոնների լիգան: Միևնույն ժամանակ կարելի է նկատել, որ մենք 6 միավոր ենք վաստակել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: «Անդերլեխտ»-ի հետ խաղում ամեն ինչ իդեալական ընթացավ մեր թիմի համար: Բայց ես այնպիսի զգացողություն չունեմ, որ այդ հաղթանակից հետո մենք հոգեբանորեն ապաքինվել ենք ռուրյան դերբիում «Շալկե 04»-ից կրած պարտությունից: «Համբուրգ»-ի հետ խաղում մեկնարկային կազմը կախված կլինի ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակից»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Նմանատիպ նյութեր