1244 դիտում
13:15 04-10-2014
ԱՄՆ-ը Ռուսաստանին զրկել է առևտրային արտոնություններից
ԱՄՆ-ի իշխանությունները Ռուսաստանին պաշտոնապես զրկել են առևտրային արտոնություններից: Այս մասին հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Սպիտակ տան կայքը:
Վաշինգտոնի կարծիքով` Ռուսաստանը տնտեսական առումով բավական զարգացած է և մշտապես կատարելագործում է առևտրային մրցունակությունը, մինչդեռ առևտրային արտոնությունները նախատեսված են ավելի պակաս զարգացած երկրների համար:
Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է Ռուսաստանին զրկել առևտրային մի շարք արտոնություններից, հայտնի է դարձել դեռևս 2014 թվականի մայիսին:
Այն ժամանակ Կոնգրեսին հղած համապատասխան դիմումում Օբաման նշել էր, որ թեև արտոնություններից զրկելն անմիջականորեն կապված չէ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունների հետ, նման որոշման ընդունումը կլինի տեղին ներկա փուլում:
Նմանատիպ նյութեր
700 դիտում
13:57 22-06-2024
ԱՄՆ-ը փակում է ռուսական վիզաների կենտրոնը և դիվանագետներին զրկում հարկային արտոնություններից
1882 դիտում
16:36 19-06-2022
«ԱՄՆ-ին չի հաջողվի Ռուսաստանին զրկել աշխարհում ձայնի իրավունքից». Լավրով
6651 դիտում
20:36 01-06-2015
«Պան-Արմենիան Մեդիա Գրուպ»-ի աշխատակիցները օգտվեցին երեխաների արտոնություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1159 դիտում
22:33 26-10-2024
Պուտինն օտարերկրացիների հետ կեղծ ամուսնությունների դեմ պայքարելու մասին օրենք է ստորագրել
1027 դիտում
21:52 26-10-2024
Հաղթանակի գլխավոր հեղինակը վրաց ժողովուրդն է. Վրաստանի վարչապետ
1459 դիտում
21:36 26-10-2024
Վրաստանի խորհրդարանական ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Զուրաբիշվիլի