211652_close_icon
views-count1092 դիտում article-date 16:57 04-10-2014

Սևաստոպոլում «Դնեպր» ռադիոտեղորոշիչ կայանը մարտական ծառայության է վերցվելու 2016 թվականին

Սևաստոպոլում հրթիռային հարձակման զգուշացման կայանը շահագործման է հանձնվելու 2016 թվականին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Ռուսաստանի Օդա-տիեզերական պաշտպանության զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Գոլովկոն: Նրա խոսքերով` «Դնեպր» ռադիոտեղորոշիչ կայանը արդիականացումից հետո կընդունվի զինված ուժերի սպառազինությունում և Սևաստոպոլում մարտական ծառայության կվերցվի 2016 թվականին: Գոլովկոն հավելել է, որ կայանը հագեցած է լինելու ժամանակակից սարքավորումներով: Բացի այդ, պլանավորված է արդիականացնել ինժեներային, տեխնիկական ու տեխնոլոգիական համակարգերը:

Նմանատիպ նյութեր