211652_close_icon
views-count1431 դիտում article-date 18:29 04-10-2014

«Գազպրոմը» հերքում է գազային պարտքի մարման մասին Յացենյուկի խոսքերը

«Գազպրոմ» ընկերությունը չի հաստատում ռուսական գազի համար Ուկրաինայի կողմից պարտքի վճարման համար դրամական փոխանցում անելու մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովին: Մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքերը` Կուպրիյանովը հայտարարել է, որ ենթադրաբար խոսքը գնում է «Նավթոգազի» եվրոպարտատոմսերի մարման մասին: Ավելի վաղ Յացենյուկը հայտարարել էր, որ Ուկրաինան մարել է Ռուսաստանին ունեցած իր գազային պարտքը` մանրամասնելով, որ երկու օր առաջ Ռուսաստանի հաշվին փոխանցել են 1.67 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր