211652_close_icon
views-count4675 դիտում article-date 16:30 14-12-2016

Իրանը և «Գազպրոմ»-ը համաձայնեցրել են «Հարավային Փարս» հանքավայրի շուրջ պարտքի մարման պայմանները

Իրանի իշխանությունները և ռուսական «Գազպրոմ» ընկերությունը վերջինիս առաջ «Հարավային Փարս» հանքավայրի զարգացման մեխանիզմի մշակման շուրջ պարտքի մարման համաձայնություն են ձեռք բերել։ Այդ մասին, ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Թեհրանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընկերության փոխտնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը. «Ամեն ինչ արդեմ կարգավորված»։ Նշենք, որ «Գազպրոմ»-ը Total և Petronas ընկերությունների հետ մասնակցել են Պարսից ծովածոցում «Հարավային Փարս»-ի զարգացման ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերին։ Իսկ իրանական կողմը վճարում էր դրա դիմաց, սակայն 2010 թվականին Իրանը դադարեցրեց վճարումները՝ կապված միջազգային պատժամիջոցների կիրառման հետ։ Այսպիսով, «Գազպրոմ»-ի հանդեպ իրանական կողմը պարտքը գնահատվում էր 17,6 մլն դոլար։

Նմանատիպ նյութեր