1584 դիտում
20:12 04-10-2014
ԵՄ-ը Ռուսաստանի քաղաքացիների համար ներդնում է կենսաչափական վիզաներ
ԵՄ-ը մտադիր է Ռուսաստանի քաղաքացիների կողմից շենգենյան վիզա ստանալու համար կենսաչափական ընթացակարգ ներդնել 2015 թվականի ապրիլին: Այս մասին հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի ապարատը:
Մալմստրյոմի ներկայացուցիչ Տովե Էռնստը հայտարարել է, որ ԵՄ-ը պլանավորում է հաջորդ տարվանից Ռուսաստանում շահագործել վիզային տեղեկատվական համակարգ, ինչն էլ մասնավորապես նախատեսում է կենսաչափական վիզաների ներդնում:
Նա ընդգծել է, որ դրա ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ, և որ տվյալ հարցում վերջնական որոշումը պետք է ընդունի Եվրահանձնաժողովը: Էռնստի խոսքերով` նոր համակարգի գործարկումը որևէ կապ չունի Մոսկվայի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների հետ:
Նա հավելել է, որ վիզային տեղեկատվական համակարգը չի մշակվել միայն Ռուսաստանի համար, և որ դրա կիրառումը մեկնարկել է 2011 թվականին: Ներկայումս այն գործում է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային ու Հարավային Աֆրիկայում, Կենտրոնական ու Հարավ-արևելյան Ասիայում:
Նմանատիպ նյութեր
13797 դիտում
20:48 26-08-2017
ԱՄՆ-ն պատրաստ է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել Թբիլիսիի և Երևանի դեսպանատներում
1015 դիտում
16:41 24-06-2023
Լատվիան Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ չի տրամադրի
Այս բաժնից
808 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
934 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
811 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել