211652_close_icon

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը

views-count1758 դիտում article-date 20:58 04-10-2014
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Մարլեն Մուրիեի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները, ընդգծել Ֆրանսիայի ու Արցախի միջև ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության կարևորությունը: Կողմերը կարևորել են Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս ու Արցախի Շուշի քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդումն ու համագործակցությունը մշակույթի, կրթության ոլորտներում: Հանդիպմանը մասնակցում էին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նմանատիպ նյութեր