211652_close_icon
views-count1592 դիտում article-date 14:31 27-05-2014

Հրադադարի 20-ամյակին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքում

Մայիսի 23-ին Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետարանի ու «Դրոմի և Արդեշի հայկական կազմակերպությունները համակարգող միության» (COADA) հետ համատեղ կազմակերպվել է միջոցառում` նվիրված հրադադարի 20-ամյակին: Միջոցառմանը ներկա են գտնվել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն, Բուրգ լե Վալանսի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ Պատրիկ Լաբոնը, շրջանային և քաղաքային պաշտոնատար անձինք, տեղական հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառման ընթացքում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակին անդամակցելու որոշման մասին, ինչը ողջունվել է ներկաների կողմից: Միջոցառման ավարտին ցուցադրվել է Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը:

Նմանատիպ նյութեր