211652_close_icon
views-count1517 դիտում article-date 11:02 06-10-2014

«Իսլամական պետությունը» պլանավորում է փախստականների տեսքով ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա

«Իսլամական պետություն» խմբավորման ղեկավարությունը պլանավորում է փախստականների տեսքով ահաբեկիչներ ուղարկել Եվրոպա: Այս մասին հայտնում է Deutsche Welle պարբերականը: Զինյալների այդ մտադրությունը հայտնի է դարձել ամերիկյան հետախուզական ծառայություններին, որոնք զբաղվում են «Իսլամական պետության» ղեկավարության միջև բանակցությունների վերծանմամբ:  Ակնկալվում է, որ 4 մարդուց բաղկացած ահաբեկիչների խումբը սիրիացի փախստականների հոսքի հետ մեկտեղ կհայտնվի Թուրքիայում, որտեղից էլ նրանք կեղծ անձնագրերով կուղարկվեն Արևմտյան Եվրոպայի երկրներ:  Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ ահաբեկիչները մտադիր չեն Եվրոպայում հայտնվելու համար օգտվել ինքնաթիռներից, ինչը կապված է օդանավակայաններում առկա խիստ վերահսկողության հետ: 

Նմանատիպ նյութեր