1224 դիտում
12:01 06-10-2014
Լոնդոնն աշխատանք փնտրող ներգաղթյալների համար դարձել է ամենագրավիչ քաղաք. հարցում
Լոնդոնը դարձել է աշխատանք փնտրող ներգաղթյալների համար ամենագրավիչ քաղաք: Այս մասին գրում է The Financial Times թերթը: Հարցման համաձայն՝ բրիտանական մայրաքաղաքը տվյալ հարցում զգալիորեն գերազանցել է Նյու Յորքին, Փարիզին, Սիդնեյին ու Մադրիդին:
Boston Consulting Group-ի ու The Network-ի հետազոտողները հարցումն անցկացրել են աշխարհի 198 երկրում՝ ավելի քան 200.000 մարդկանց շրջանում: Հարցվածների 16 տոկոսը ցանկացել է մեկնել Լոնդոն, 12.2 տոկոսը՝ Նյու Յորք, իսկ 8.9 տոկոսը՝ Փարիզ:
Հարցման համաձայն՝ ամենաեծ ակտիվությունը գրանցվել է տեխնիկական մասնագետների շրջանում, իսկ ամենափոքր ակտիվությունը՝ սոցիալական ոլորտի աշխատակիցների շրջանում: Ընդ որում, պարզվել է, որ անգամ ամենաբարեկեցիկ երկրներում մարդիկ երազում են արտագնա աշխատանքի մասին:
Օրինակ, Ֆրանսիայում ու Նիդերլանդներում հարցվածների ավելի քան 90 տոկոսը ցանկություն է հայտնել աշխատել արտասահմանում, Շվեյցարիայում այդ ցուցանիշը կազմել է 75 տոկոս, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 44 տոկոս, և դա այն դեպքում, երբ նրա մայրաքաղաքը (Լոնդոն) դարձել է օտարազգի ներգթաղթյալների համար ամենագրավիչ քաղաք:
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
10:34 05-07-2019
Լոնդոնն ու Պեկինը բախվել են Հոնկոնգի հարցում․ «Ամերիկայի ձայն»
13280 դիտում
22:11 10-08-2018
Հայաստանում աշխատանք փնտրող երիտասարդների 93%-ն աշխատաշուկայում անմրցունակ է
1268 դիտում
15:02 25-12-2020
Լոնդոնն ու Բրյուսելը համաձայնության են եկել Brexit-ից հետո իրենց հարաբերությունների շուրջ
Այս բաժնից
730 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
820 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ
637 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել