1430 դիտում
17:29 06-10-2014
Մայր Աթոռի Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի` հոկտեմբերի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Անցյալի պահպանություն՝ հանուն ապագայի» խորագրով հայկական գրադարանների երրորդ միջազգային համաժողովը, որը գումարվել է ՀՀ Մշակույթի նախարարության, Մայր Աթոռի և Հայաստանի Ազգային գրադարանի աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանը և Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագրով նախանշվող համագործակցության շրջանակներում երկու կառույցներն իրենց նպաստն են բերելու հայագիտության պահպանման, զարգացման ու տարածման, երիտասարդ սերնդի դաստիարակության և ազգային-հոգևոր արժեքների մասին իրազեկման կարևոր գործին, խթանելու են հայագիտական կենտրոնների հետ հարաբերությունների ամրապնդումն ու խորացումը, իրականացնելու են հայ տպագիր ժառանգության և փաստաթղթերի թվայնացման, թվային գրադարանի ստեղծման, թվայնացման միջոցով վտանգված նյութերի երկարաժամկետ պահպանության ծրագրեր: Հուշագրով նախատեսվում է նաև գրադարանավարների համար «Վարպետաց դասերի» կազմակերպում Հայաստանի Ազգային գրադարանում, մասնագետների փոխայցեր, համատեղ ցուցադրություններ և համաժողովներ:
Համագործակցության շրջանակներում Մայր Աթոռի Մատենադարանը կներգրավվի «Հայ պարբերական մամուլի համահավաք գրացուցակ»-ի և հայ հնատիպ ու վաղ շրջանի գրքերի համահավաք շտեմարանների ձևավորման աշխատանքներում:
Նախանշված աշխատանքների իրականացման նպատակով կստեղծվի Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի ներկայացուցիչներից կազմված հանձնախումբ:
Նմանատիպ նյութեր
1246 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին